Սաուդյան Արաբիայի տարածքը ռմբակոծվել է Իրաքի կողմից

Սաուդյան Արաբիայի տարածքը ռմբակոծվել է Իրաքի կողմից

Սաուդյան Արաբիայի սահմանապահները երկուշաբթի հայտարարել են իրենց երկրի տարածքը Իրաքի կողմից ռմբակոծվելու մասին, փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:



 



«Երեք արկ է ընկել հյուսային սահմանի մերձակա բնակավայրի թաղամասերի մոտ: Ոչ ոք չի տուժել»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի սահմանապահ ծառայությունը:



 



Միջադեպը տեղի է ունեցել Արար առողջարանային քաղաքից ոչ հեռու, Իրաքի սահմանին մոտ: Այժմ Սաուդյան Արաբիայի համապատասխան մասնագետները փորձում են պարզել ընկած արկերի ծագումը և պատկանելությունը:



 



Հիշեցնենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիան Իրաքի սահմանին մոտ 30 հազարանոց զորք է կենտրոնացրել՝ նախապես հայտարարելով, որ երկրի ներսում ընթացող ռազմական գործողությունների պատճառով Իրաքի պետական զորամիավորումներն ի վիճակի չեն այդ սահմանը պաշպանել ահաբեկիչներից: