«Միջմշակութային երկխոսություն-2014»․ երբ կա մշակույթը, բաց են բոլոր սահմանները

«Միջմշակութային երկխոսություն-2014»․ երբ կա մշակույթը, բաց են բոլոր սահմանները

Հուլիսի 23-ից օոգոստոսի 6-ը Աղվերանում անցկացվում է «Միջմշակութային երկխոսություն-2014» փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվել է Միջմշակութային ուսումնասիրությունների և երկխոսության կենտրոնի կողմից։




Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների միջմշակութային զգայունությունը և բարձրացնել մասնակիցների գիտակցության աստիճանը մշակութային տարբեր արտահայտումների վերաբերյալ։
Ծրագիրն իրականանում է արդեն չորրորդ անգամ։ Նախորդ ծրագրերը կազմակերպվել են 2006, 2007 և 2008 թվականներին։ Ծրագրիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Նորվեգիայի Narviksenteret կազմակերպության հետ համագործակցությամբ։




Այս օրերին Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Աղվերանում են գտնվում աշխարհի 15 երկրներից ժամանած շուրջ 100 երիտասարդներ, ովքեր ամեն օր տարբեր խաղային, երաժշտական և մշակութային տարատեսակ ծրագրերի շրջանակներում ներկայացնում են իրենց մշակույթը՝ երգը, պարը, արվեստը, ինչպես նաև կազմակերպում են ծիսական խաղեր, ցուցադրում ազգային խոհանոցի առանձնահատկությունները, դիցաբանությունը, կրոնը։



Միջմշակութային ուսումնասիրությունների և երկխոսության կենտրոնի փոխնախագահ Արեգ Թադևոսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրի շրջանակներում իրենց աջակցելու պատրաստակամույթւոն են հայտնել նաև ՀՀ մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները, սակայն նրանց աջակցության կարիքն առայժմ չի զգացվել, քանզի ծրագրի իրականացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները կազմակերպիչների կողմից արդեն նախապես ապահովվել էին։



Մենք՝ մի խումբ լրագրողներով, շփվեցինք տարբեր երկրների երիտասարդների հետ, դիտեցինք նրանց ազգային-մշակութային ներկայացումները։ Երիտասադներից շատերը հավանել էին Հայաստանը, թեպետ դեռևս շատ վայրերում չէին եղել․ այցելել են ընդամենը Սևանա լիճ, իսկ վաղը նախատեսում են մեկնել Երևան՝ էքսկուրսիայի։



Ուշագրավ է, որ Գերմանիայից ժամանած մի երիտասարդ, ով ևս մասնակցւոմ էր այս միջոցառմանը, ամեկ տարի առաջ ԵՎրոպական կամավորության շրջանակներում եկել է Հայաստան ու ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Հայաստանում,քանզի, ինչպես ինքը նշեց, շատ է հավանել մեր երկիրը։ Այժմ նա արդեն մեկ տարի է, ինչ այստեղ է և Աղվերանում էր գտնվում ծրագրի կազմակերպիչներին օգնելու նպատակով։ Ծրագրի կազմակերպիչները պայմաններ են ստեղծել նրա համար, որ նա մնա Հայաստանում և աշխատի իր մասնագիտությամբ։




Արեգ Թադևոսյանը նշեց, որ ծրագրի առանցքում խաղաղության մշակույթի անցկացումն է։ Թե որքանով նրանց կհաջողվի հաստատելղության մշակույթը, դա կերևա ծրագրի ավարտին, սակայն մի բան ակնհայտ էր, որ այս օրերին Աղվերանում ուղղակի մշակութային բազմազանություն է տիրում՝ տարբեր լեզուներ միախառնվել են իրար, տարբեր երգ տարբեր երաժշտույթուն ու տարբեր մոտեցումներ։ Սակայն այս բազմազանությունը դառնում է մեկ ամբողջությւոն, երբ բոլորը համախմբվում են որևէ երկրի ագզային երգ-երաժշտության ներքո և սկսում պարել միասին։




Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում նաև Հայաստանից են մեկնում տարբեր երկրներ՝ միջմշակութային հաղորդակցության։ Ծրագրի տևողությունը հիմնականում 10-14 օր է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ