Գրողների միությունում չի գտնվել մեկը, ով Իսահակյանի նկատմամբ պատշաճ հարգանք դրսեւորի

Գրողների միությունում չի գտնվել մեկը, ով Իսահակյանի նկատմամբ պատշաճ հարգանք դրսեւորի

Դեպի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ուղղորդող ցուցանակը մենք գտանք Գրողների միության այգում՝ ցանկապատի տակ: Այսինքն, ոչ միայն Երեւանի քաղաքապետարանը հոգ չի տանում մեր մշակույթի օջախների բարեկարգ ու քաղաքակիրթ տեսքի մասին, այլեւ Գրողների միությունում էլ չի գտնվել մեկը, ով Ավետիք Իսահակյանի նկատմամբ պատշաճ հարգանք դրսեւորի: Ի դեպ, Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցի վրա՝ ԳՄ շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: