Ուկրաինայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերից 251-ն արդեն ճանաչվել են

Ուկրաինայում տեղի ունեցած ավիաաղետի զոհերից 251-ն արդեն ճանաչվել են

Նիդեռլանդներում պարզվել է Ուկրաինայում ավիաաղետի 251 զոհի ինքնություն։ Այդ մասին հաղորդել է երկրի անվտանգության և արդարադատության նախարարությունը։



«Վերջին շաբաթվա ընթացքում ճանաչվել է ևս 26 մարմին, 19 հոլանդացիներ և ուրիշ պետությունների 7 քաղաքացիներ»,- ճշտել են նախարարությունում։



Ավիաաղետի զոհերի ազգականներն արդեն տեղեկացված են, մերձավորների ցանկությամբ տեղեկությունը հասցվել է նաև այն քաղաքների ղեկավարներին, որտեղ ապրել են զոհվածները։ Համապատասխան երկրների դեսպանատների խնդրանքով, արտասահմանցիների ազգությունը չի նշվում։