Պուտին-Պորոշենկո նոր հանդիպում է նախապատրաստվում

Պուտին-Պորոշենկո նոր հանդիպում է նախապատրաստվում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նախապատրաստվում է ՌԴ նախագահ Պուտինի հետ իր հաջորդ հանդիպումը:



«Երեք շաբաթից տեղի կունենա մեր հանդիպումը Պուտինի հետ բազմակողմ ձևաչափով»,- ասել է Պորոշենկոն Կիևում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:



Ըստ նախագահի՝ նախնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերված: Ամեն ինչ կախված է խաղաղության ծրագրի կատարումից: Հանդիպման վերջնական ձևաչափը նույնպես որոշակի հանգամանքներից է կախված: