Լոնդոնում աճուրդի կդրվի Ջոն Լենոնի կիթառներից մեկը

Լոնդոնում աճուրդի կդրվի Ջոն Լենոնի կիթառներից մեկը

Լոնդոնում նոյեմբեր ամսին աճուրդի կդնեն «Բիթլզ» խմբի հիմնադիրներից  Ջոն Լենոնի կիթառը: Խոսքն ամերիկյան Gretsch 6120-ի մասին է, որը 1996-ին երաժիշտն օգտագործել է Paperback Writer երգի ձայնագրության ժամանակ, այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։



Կիթառը գնահատվում է 400-600 հազար ֆունտ՝ 650-950 հազար դոլար:



Նշվում է, որ աճուրդը կսկսվի նոյեմբերի 14-ին՝ համացանցում և կավարտվի նոյեմբերի 23-ին՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում:



Բացի կիթառից, աճուրդի կդրվեն նաև «Բիթլզի» հետ կապված 100 այլ իրեր: