Վարդան Այվազյանը կարծում է, որ ինքը պատգամավոր է

Վարդան Այվազյանը կարծում է, որ ինքը պատգամավոր է

«Մարդը հետաքրքիր էակ է. միշտ տեսնում է այն՝ ինչ ուզում է տեսնել: Երևի դա պաշտպանական ռեակցիա է: Օրինակ, Վարդան Այվազյանը կարծում է, որ ինքը պատգամավոր է ու իրավունք ունի ԱԺ դահլիճում Նիկոլի և Զարուհու հետ նստի: Խոսում ու մոռանում է, որ, ի տարբերություն նշվածների, իր ու իր կողքինների համար փող են բաժանել, որ իրենք այդ շենք մտնեն, կարճ ասած, փողով գործի ընդունվեն: Խառնելով ԱԺ դահլիճն ու ամբիոնը իր կողմից սիրված կազինոյի ռուլետկայի սեղանի հետ՝ Այվազյանը գոռում է ու փողոցային լեքսիկոնով խոսում ՀՀ ընտրված, կրկնում եմ, ընտրված պատգամավորների հետ: Խոսում պապաների մասին, երբ բոլորը գիտեն ով է ում "պապան", ում հետ են կիսվում, հետո իրենց "պապայից" այդ գյադաները մասնավոր զրույցներում ժամանակ առ ժամանակ բողոքում ու քրֆում»,-այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը։