Փարիզում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները

Փարիզում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները

Փարիզում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:



Նա հայտնել է, որ այժմ ավելի լայն ձեւաչափով հանդիպում է ընթանում՝ նախագահների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:



Նշենք, որ մինչ այդ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրեի եւ Ջեյմս Ուորլիքի հետ: