Կամո Արեյանի հոգում երեկ տոն էր

Կամո Արեյանի հոգում երեկ տոն էր

Նախորդ դարավերջից քաղաքապետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Կամո Արեյանի հոգում երեկ տոն էր, քանի որ դե ֆակտո քաղաքապետ էր: Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում գտնվում էր Հորդանանում, եւ ավագանու նիստն Արեյանն էր վարում: Նա դերի մեջ էր եւ իր այդ փոքրիկ հնարավորությունը հասցրեց լիարժեք օգտագործել՝ ամեն մեկին իր չափով տեղը դնելու համար: Նիստի ընթացքում մի քանի անգամ դիտողություն արեց ռեպլիկներով նիստը խանգարող Լեւոն Իգիթյանին: «Բարեւ, Երեւանի» հարցապնդումներին ու հակափաստարկներին էլ պատասխանում էր տափակ հումորներով: Նրա նյարդերը չէին դիմանում ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանի շատախոսությանը, պարբերաբար Արեյանը հունից դուրս էր գալիս ու բղավելով կոչ անում, որ տիկինը կարճ կապի ասելիքը: