«Ցեղասպանության որբերը» Սանքոսթ «Էմմի» մրցանակաբաշխությանը

«Ցեղասպանության որբերը» Սանքոսթ «Էմմի» մրցանակաբաշխությանը

Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» ֆիլմը հեռուստատեսային արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի կողմից նոմինացվել է 2014-ի Սանքոսթ տարածաշրջանի «Էմմի» մրցանակաբաշխության վավերագրական-պատմական ֆիլմերի անվանակարգում:



Ֆլորիդաբնակ ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը բաղկացած է մի քանի մասից: Առաջինում ներկայացվում է Հայոց եղեռնն ու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, իսկ երկրորդը պատմում է Կոմիտասի եւ Մկրտիչ Խրիմյանի մասին: «Ցեղասպանության որբերը» ներառում է սենսացիոն հարցազրույց Մորիս Միսակ-Կելեկչյանի հետ, ով բացահայտում է, որ Թուրքիայի Անթուրայի մանկատանը ցեղասպանությունից հետո թուրքացվելեն 1000 հայ որբեր: Բացի այդ, ֆիլմում պատմական արխիվների կողքին ցուցադրվում են հարցազրույցներ այնպիսի նշանավոր գիտնականների ու քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, Քլարքի համալսարանի պրոֆեսոր ԴեբորաԴուորքը, ամերիկահայ դոկտոր Ջեք Կևորկյանը:



Նախորդ 2 տարիների ընթացքում «Ցեղասպանության որբերը» ցուցադրվել է PBS հեռուստաալիքով` ունենալով ավելի քան 12 մլն հանդիսատես: Այն արդեն իսկ մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Միջին Արևելքում ու Հարավային Ամերիկայում` արժանանալով տասնյակ մրցանակների