Շնորհակալություն Քարնեգի հիմնադրամին. Ուորլիք

Շնորհակալություն Քարնեգի հիմնադրամին. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհակալություն է հայտնել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամին և «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ զրուցելու նպատակով Ղարաբաղի կոնտակտային խմբին հյուրընկալելու համար։ Նա հայտնել է, որ ավելի շատ քննարկումներ են անհրաժեշտ: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Շնորհակալություն Քարնեգի հիմնադրամին և «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպությանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ զրուցելու նպատակով Ղարաբաղի կոնտակտային խմբին հյուրընկալելու համար: Ավելի շատ քննարկումներ են հարկավոր»,- գրել է Ուորլիքը: