Իշխանությունը խուճա՞պ է վերացնում, թե՞ նոր խուճապ է գցում

Իշխանությունը խուճա՞պ է վերացնում, թե՞ նոր խուճապ է գցում

Եթե տեղեկությունն իրոք համապատասխանում է իրականությանը, և ինչպես «Հայկական ժամանակ»- ն է գրում, չորս բանկերի տնօրեններ հրաժարականներ են ներկայացրել, մնում է զարմանալ՝ իշխանությունը խուճա՞պ է վերացնում, թե՞ նոր խուճապ է գցում: Ամեն դեպքում, ինչպես էլ մեկնաբանվի նրանց հրաժարականները, մարդիկ այսպես են մտածում՝ ուրեմն վիճակն այնքան ծանր է, որ տնօրենները չեն ուզում ընկնել պատասխանատվության տակ: Սա իմ անձնական տրամաբանությունը չէ, այլ հարցումներիս արդյունքը: Երբ հարցնում եմ՝ ինչի՞ հետ եք կապում բանկի տնօրենների հրաժարականները, բոլորը խոսքները մեկ արած նույն բանն են ասում, ինչ վերևում նշել եմ: Կարի՞ք կա, արդյո՞ք, խոցելի այս վիճակում, կրկին խուճապ ստեղծել: Այս պարագայում մի քանիսից ազատվելը, դրություն չի փոխի: Դրամի արժեզրկումը, գնաճը և սպեկուլյացիան եղան այն ինդիկատորները, որոնք բացահայտեցին, թե ինչ համակարգ է աշխատում և ինչպես է աշխատում: Համակարգային լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, որի պատճառը ոչ Լֆիկն է, ոչ Մֆիկը: Ու ինչքան էլ իրադրային նման պայմաններում նման մարդիկ պատժվեն, դա միայն համակարգը պահպանելու փրկօղակ է լինելու: Այդ մարդիկ, կուզեք սպեկուլյանտ անվանեք, կուզեք գռփող, վահան են ծառայում համակարգի անվտանգությունն ապահովելու համար:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ