Աղջիկ ջան «այդ մարդը» ոչ քո թայն է, ոչ ընկերը

Աղջիկ ջան «այդ մարդը» ոչ քո թայն է, ոչ ընկերը

Մոդել Զառա Մինասյանը, ինչպես հաղորդում է լրատվամիջոցներից մեկը, աշխատում է կառավարությունում: Ինձ հետաքրքիր չէ, թե լրատվամիջոցը շեշտը որ ուղղությամբ է տանում, որովհետև մատ ու մատանու արանքը մտնելուց միշտ խուսափել եմ:



Ասեմ, որ չեմ էլ զարմացել, քանի որ Հայաստանում շտանգիստ դեսպան էլ ունենք: Զարմանալին այլ բան է: Մանեկենուհին մի այլ լրատվամիջոցում իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների մասին այսպես է արտահայտվել. «Շոկի մեջ եմ: Ես նրա հետ ոչ մի կապ չունեմ, առհասարակ անգամ անձամբ ծանոթ չեմ նրա հետ: Զարմանում եմ, թե որտեղից են նման տեղեկություններ ստանում և տարածում, ինձ շատ վատ եմ զգում, որ իմ և այդ մարդու անունը խառնել են իրար»:



Աղջիկ ջան կամա՜ց: Ո՞նց թե այդ մարդը: Նման բան ասում են կամ շատ մտերիմ մարդկանց կամ նրանց, ում հանդեպ արհամարհանքով են խոսում: Ի՞նչ է նշանակում այդ մարդը: Այդ մարդը ոչ քո թայն է, ոչ ընկերը: Այդ մարդը ՀՀ վարչապետն է: Կառավարությունում աշխատող առաջնակարգ մասնագետը նման բառապաշարով չի խոսի իր վերադասի, այն էլ՝ վարչապետի մասին: Այլապես հարց կարող է առաջանալ՝ ի՞նչն է հիմք տալիս քեզ այդպես տնավարի խոսել ՀՀ վարչապետի մասին:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ