Վարորդն ու ուղևորուհին հրաշքով են փրկվել. ավտոմեքենան ընկել է 20 մետր բարձրությունից (տեսանյութ)

Վարորդն ու ուղևորուհին հրաշքով են փրկվել. ավտոմեքենան ընկել է 20 մետր բարձրությունից (տեսանյութ)

Սոչիում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից հետո «Ռենջ Ռովեր» ամենագնացի 29-ամյա վարորդն ու նրա 23 ամյա ուղևորուհին հրաշքով ողջ են մնացել:



Տեսանկարահանող սարքերը արձանագրել են ողջ եղելությունը: կադրերում երևում է, թե ինչպես է ամենագնացը հայտնվում սահքի մեջ և դուրս գալիս երթևեկելի գոտուց, որից հետո գահավիժում ներքև 20 մետր բարձրությամբ էստակադայից:



Հարվածելով գետնին՝ մեքենան վերածվում է մետաղի ջարդոնի, սակայն, վարորդին և ուղևորին փրկում են ամրագոտիները և անվտանգության բարձիկները: