ԵԽ պատգամավորները Ադրբեջանից պահանջոմ են քաղբանտարկյալներին ազատ արձակել

ԵԽ պատգամավորները Ադրբեջանից պահանջոմ են քաղբանտարկյալներին ազատ արձակել

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին մինչ Եվրոպական ամառային խաղերի մեկնարկն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, գրում է contact.az-ը՝ վկայակոչելով Ստրասբուրգում աղբյուրներին:

Եվրախորհրդարանի նախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց երկրի քաղաքացիների իրավունքները և ազատությունները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով:

Եվրախորհրդարանը պատրաստվում է հունիսին անցկացվելիք հերթական նիստին Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին բանաձև ընդունել: Մինչ այդ, եվրախորհրդարանականները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալների ցանկում ներառված լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքական ակտիվիստներին: