Պատկերասրահի տնօրենը կընտրվի ժամեր անց․ Թեկնածուները հայտնի են

Պատկերասրահի տնօրենը կընտրվի ժամեր անց․ Թեկնածուները հայտնի են

Մշակույթի նախարարությունում այժմ ընթանում է Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի համար հայտ են ներկայացրել երեք մասնակիցներ՝ Արման Ծատուրյանը, Սաթենիկ Վարդանյանը, Արթուր Ավագյանը։ 11 հոգուց բաղկացած հանձնաժողովը գլխավորում է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։ Մրցույթը կանցնի երկու փուլով՝ բանավոր և գրավոր, իսկ արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամից։