Բողոքի երթի իրազեկում՝ երգով, սպասում էին Արմեն Աշոտյանին | տեսանյութ, լուսանկարներ

Բողոքի երթի իրազեկում՝ երգով, սպասում էին Արմեն Աշոտյանին | տեսանյութ, լուսանկարներ

Անձրևը չխանգարեց, ընդհակառակը նպաստեց, որ Մաշտոցի պուրակում ռոմանտիկ մթնոլորտ տիրի։ 



ELENA/Yerevan-ի կատարմամբ հնչեցին Ռուբեն Հախվերդյանի երգերից մի քանիսը։ Սակայն այս համերգի հիմնական նպատակը մարդկանց լուսավորելն էր և պատահական չէ, որ ակցիայի կարգախոսն էր՝ «Լուսավորման համերգ»։ 



«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բացօթյա համերգի հիմնական նպատակն էր մարդկանց իրազեկել հունիսի 18-ին և 19-ին տեղի ունեցող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին, ինչպես նաև առաջարկել երիտասարդների հետ միասին երթի պաստառներ պատրաստել: 



Անպակաս էր նաև հումորը: Կատակում էին՝ կարող է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը միանա  իրենց համերգին և մի երգ գրի էլեկտրաէներգիայի թանկացման մասին։