Սմբուկը լավացնում է սրտի աշխատանքը

Սմբուկը լավացնում է սրտի աշխատանքը

Սմբուկի, որն այլ կերպ անվանում են նաև թուրքական պոմիդոր, հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Ահա թե ինչպես են եվրոպացիները իմացել սմբուկի մասին: Ըստ տարբերակներից մեկի Արևմտյան Եվրոպա է այն հասել 16 դ-ի վերջին և ստացել է «կատաղության և խելագարության խնձոր» անվանումը: Ըստ անհասկանալի պատճառների սմբուկը համարեցին կյանքի համար վտանգավոր` հավանաբար նրա սխալ օգտագործման պատճառով: Քիչ ժամանակ չանցավ մինչև այն փորձեցին և վերականգնեցին նրա օգտագործումը:



Սմբուկի կազմում կա վիտամին C, B, B2, PP և կարոտին: Հանքային նյութերից՝ սմբուկի կազմի մեջ են մտնում կալիումը, նատրիումը, կալցիումը, մագնիումը, ֆոսֆորը, երկաթը: Սմբուկի օգտագործումը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, շնորհիվ կալիումի պարունակության այն կարգավորում է օրգանիզմում ջրափոխանակությունը և լավացնում սրտամկանի աշխատանքը: Սմբուկը նորմալացնում է ջրաաղային և ճարպային փոխանակությունը: Այն ցածր կալորիականության բանջարեղեն է, այդ պատճառով շատ դիետաների կազմում է հայտնվում: Այն լավացնում է սրտի գործնեությունը և անոթների վիճակը, կանխարգելում է աթերոսկերոզի առաջացումը, մաքրում է աղիները և լեղամուղ ուղիները:



Սմբուկը նպաստում է արյան մեջ շաքարի իջեցմանը, այդ պատճառով այն խորհուրդ են տալիս շաքարային դիաբետով հիվանդներին: Այն չի թողնում նաև որ օրգանիզմում կուտակվի միզաթթուն, որի ավելցուկը հանդիսանում է պոդագրայի առաջացման պատճառներից մեկը:
Որպեսզի սմբուկը բերի առավելագույն օգուտ, մի քանի խորհուրդներ հաշվի առեք: Նախապատվություն տվեք ոչ մեծ պտուղներին, որոնցում քիչ է սոլանինը: Եթե Դուք գնել եք խոշոր պտուղներ, պատրաստելուց առաջ դրանք բաժանեք դիլիմների, աղ արեք, թողեք որոշ ժամանակ սենյակային ջերմաստիճանում, իսկ հետո լվացեք ջրով: Սրա շնորհիվ սմբուկը իր մեջ քիչ յուղ կվերցնի տապակելու ժամանակ: Ընտրեք ամբողջական, հարթ կեղևով, չվնասված պտուղներ: