Մտավորականը կարող է որակ հաղորդել երիտասարդների շարժմանը. Նարինե Թուխիկյան

Մտավորականը կարող է որակ հաղորդել երիտասարդների շարժմանը. Նարինե Թուխիկյան

«Ես միշտ նմանատիպ շարժումներին միանում եմ, նրանց աջակցում եմ և հիացած եմ պայքարող երիտասարդներով»,- այսօր «Ոչ թալանիн» լուսավորման համերգին միացել էր նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:



Ի դեպ մտավորականները այս անագամ Էլեկտարէնեգիայի թնակացման դեմ բողոքի ակցիաներին ակտիվություն չեն ցուցաբերում, որը Թուխիկյանը հետևյալ կերպ է բացատրում․ «Առաջին հերթին երեւի անտարբերությունը, կամ վախը նաեւ, անկաշառ չեն,: Հիմա մտավորականություն բառը ես մի քիչ վերապահությամբ եմ օգտագործում: Մտավորականը որակական հատկանիշ է, մտավորական լինելը որակ է նշանակում: Ցավոք սրտի, նրանց մեջ շատ քիչ տոկոսն է, որ իրապես մտավորական է: Այսինքն՝ մաքուր է, չծախվող է, ազատ է իր մտածողության, արարքների մեջ, և ամենակարևորը՝ անկաշառ»: Նարինե Թուխիկյանը վստահ է, որ մտավորականության մասնակցությունը որակ կտա նմանատիպ շարժումներին։ Նա հավատում է, որ շարժումը հաջողություն կունենա:



«Մի չինացի փիլիսոփա ասել է, որ եթե պայքարում ես, կարող ես և պարտվել, բայց եթե չես պայքարում, արդեն պարտված ես: Այսինքն՝ կապ չունի ինչ կլինի, կապ ունի այն, որ պետք է ընդվզես ու պետք է ցույց տաս, որ դու կարող ես ընդվզել ու քո ընդվզումը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ ոմանց համար: Հնարավորինս մինչեւ վերջ պետք է գնալ»,- ասոաց Թուխիկյանը: