Վրաստանում զոհերի թիվը հասել է 19-ի

Վրաստանում զոհերի թիվը հասել է 19-ի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած կործանարար հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19 մարդու, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով Վրաստանի ճգնաժամային կառավարման և պետական անվտանգության խորհրդին։



«Ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել է 19 մարդ։ Նրանցից պարզվել է 17-ի ինքնությունը։ Մյուս 2 զոհերի ինքնությունը պարզվում է։ Փնտրվում է 6 մարդ»,- ասվում է հաղորդագրությունում։