Թույլ չենք տա Բիբիններն ու նրա նմանները անօրություններ անելով մեզանից գումար շորթեն | լուսանկարներ

Թույլ չենք տա Բիբիններն ու նրա նմանները անօրություններ անելով մեզանից գումար շորթեն | լուսանկարներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց այս պահին տեղի է ունենում «Ոչ էլեկտրաէներգիային թանկացմանը» բողոքի ակցիան, որի նախաձեռնողները ՀՅԴ կուսակցության երիտասարդներն են։ Նրանք պահանջում են, որ սակագնի թանկացման քննարկումը դադարեցնեն․ «Եթե ՀԾԿ-ն չի կարողանում կատարել իր ֆունկցիան և զսպել թանկացումները, ապա թող հրաժարական տան։ Թույլ չենք տա Բիբիններն ու նրա նմանները անօրություններ անելով մեզանից գումար շորթեն», - ասաց Գերասիմ Վարդանյանը։ 



Ակտիվիստներն այս պահին փորձում են մտնել շենք, բայց ոստիկանները նրանց թույլ չեն տալիս, ինչն էլ լարված իրավիճակ է ստեղծել երկու կողմերի միջև։