Ամենաշատը ի՞նչ արտահայտություն էր օգտագործում Քըրքորյանը և ինչու…

Ամենաշատը ի՞նչ արտահայտություն էր օգտագործում Քըրքորյանը և ինչու…

Քըրքորյանը շատ համեստ ու բարեսիրտ անձ էր. ի պատասխան լրագրողների հարցերին` նա սովորաբար միշտ ասում էր. «Իմ կյանքի մասին ավելի լավ իմ գործերն են պատմում»:



Ամենաշատը այդ խոսքն էր օգտագործում, որովհետև նա հանրության առաջ չէր սիրում խոսել իր արածների մասին:



Ու մի կարևոր բան էլ.



Լինելով մեծահարուստ և ամեն ինչի հասնելով միմիայն սեփական ունակությունների ու կամքի շնորհիվ` Քըրք Քըրքորյանը երբեք չի ժխտել իր` հայ լինելու հանգամանքը` ամենօրհասական պահերին կանգնելով իր ժողովրդի կողքին,- հաղորդում է MaryLove-ը:



Հենց ինքն էլ խոստովանում է.



«Մեր ընտանիքում խոսում էին միմիայն հայերեն: Անգլերեն ես սովորել եմ բակում ընկերներիս հետ խաղալիս»:



 



Հասմիկ Բաբաջանյան