Աժ-ում ընթանում է ԲՀԿ-ի հանդիպումը Հրայր Թովմասյանի և Վարդան Պողոսյանի հետ

Աժ-ում ընթանում է ԲՀԿ-ի հանդիպումը Հրայր Թովմասյանի և Վարդան Պողոսյանի հետ

Ազգային ժողովում այս պահին ընթանում է ԲՀԿ խմբակցության հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի հետ: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը:



Մի քանի ժամ է՝ ընթանում է դռնփակ հանդիպումը, այն շուտով կավարտվի:



Մեր թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես հանդիպման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը եւ Աբրահամ Մանուկյանը դուրս եկան, սկսեցին զբոսնել միջանցքով և ինչ-որ բան քննարկել: