Այդ ի՞նչ նախագահ է, որ պետք է նախարարի վիզան ստանա, որպեսզի «տուալետ» գնա

Այդ ի՞նչ նախագահ է, որ պետք է նախարարի վիզան ստանա, որպեսզի «տուալետ» գնա

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար շատ կարևոր է, որ ներկայացնում են Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, բայց խորհուրդ տվեց դրան զուգահեռ ներկայացնել նաև, թե Սահմանադրության որ կետը ինչ ազդեցություն է թողնելու արտաքին և ներքին քաղաքականության, կայունության վրա: 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն նախաձեռնել է Սահմանադրական բարեփոխումները, քանի որ տարիներ շարունակ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, հ/կ-ներն ասում էին, որ կառավարման համակարգը փոխվի, համամասնական համակարգը լինի և իրենք գնում են աշխարհի գոյություն ունեցող ճանապարհով:
Գ. Իսագուլյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ այդ բոլոր հարցերը հնարավոր կլիներ լուծել միայն ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելով. «Այդ նախագահի պաշտոնն ինչո՞ւ եք հիմնել: Որպեսզի գնա արտասահման, պետք է Հրանուշ Հակոբյանը նրա հրամանագրի վրա վիզա դնի, որ նա կարողանա գնա: Այդ ի՞նչ նախագահ է, որ պետք է նախարարի վիզան ստանա, որպեսզի «տուալետ» գնա: Պառլամենտական կառավարում շատ երկրներում կա, դրել եք նախագահ, որը ոչ մի ֆունկցիա չունի: Վարչապետին ի՞նչ օրն եք գցել, չե՞ք ամաչում»,-ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը:
«Պարկեշտ բառեր չեք օգտագործում»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը Իսագուլյանի դիտարկումներին: