Սեյրան ջան, եթե նման բան կա, ասեք, որ ՝ «ոչ վախենք ոչ է վախը սրտներիցս գցենք»

Սեյրան ջան, եթե նման բան կա, ասեք, որ ՝ «ոչ վախենք ոչ է վախը սրտներիցս գցենք»

Հիմա շատ են գրում, որ այսինչ հայկական գյուղը հրետակոծվեց կամ խոցվեց, հետո հերքվում է: Պաշտպանության մեր նախարարությունն էլ լռում է: Կամ եթե խոսում էլ է, շատ հանգիստ: 



Գիտե՞ք ինչ եմ մտածում , որ դա փորձնական զինավարժություն է, ամենայն լրջությամբ՝ օրինակ լրագրողը հարցնում է գյուղապետին՝ վիրավորների մասին, նա չի պատասխանում կամ կոնկրետ ոչինչ չի ասում:



Սեյրան ջան, եթե նման բան կա, ասեք, թող մի քիչ մեզ հերոս զգանք: Ինչպես մեր մեծերն են ասում՝ «ոչ վախենք ոչ է վախը սրտներիցս գցենք»:



Թե չէ պաշտոնյաները երևի գիտեն, որ ռազմական փորձնական դրություն է լինելու կամ արդեն կա և իրենց վախկոտ հալով իրենց հերոսի պես են պահում, մենք էլ որ վախ չունենք, անհանգստանում ենք…



Կամ էլ որ չեք ասում, պաշտոնյաներն էլ թող չիմանան ու վախից լեղաճաք լինեն:




Հասմիկ Բաբաջանյան