ՀԱԿ-ը փոխե՞լ է դիրքորոշումը

ՀԱԿ-ը փոխե՞լ է դիրքորոշումը

Ազգային ժողովում սահմանադրության նախագծի քննարկման վերաբերյալ սեպտեմբերի 4-ի լսումներին, ի զարմանս շատերի, մասնակցում է նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝  ի դեմս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, մինչդեռ ՀԱԿ-ը  բարեփոխումների
վերաբերյալ արմատական դիրքորոշում ունեցող բացառիկ կուսակցության համարում ունի եւ ՀԱԿ-ից հայտարարում էին, որ իրենք նախագծի շուրջ բովանդակային քննարկում չեն ծավալի։



Փոխվե՞լ է արդյոք ՀԱԿ-ի դիրքորոշումը բարեփոխումների վերաբերյալ, ինչո՞ւ է Լեւոն Զուրաբյանը մասնակցում լսումներին, Hraparak.am-ը հարցրեց Լեւոն Զուրաբյանին. «Իհարկե, չի փոխվել։ Իրենք շատ կուզեին, որ մենք բովանդակային քննարկման մեջ մտնեինք, ասեինք՝ այս դրույթը լավն է, այն դրույթը վատն է, բայց մենք դա երբեք չենք արել, մենք եթե ինչ որ հղում անում ենք ներկայացրած փաստաթղթի դրույթների վրա, անում ենք մի նպատակով, որ ցույց տանք, թե այս իշխանությունները ինչ հանցագործություններ են ուզում կատարել՝ հավերժացնելով Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Մենք եկել ենք հանրությանը մեր տեսակետը ներկայացնենք»,- պատասխանեց Զուրաբյանը։