Աստանայում Սիրիայի չափավոր ընդդիմությունը հակամարտության խաղաղ կարգավորման հռչակագիր է ստորագրվել

Աստանայում Սիրիայի չափավոր ընդդիմությունը հակամարտության խաղաղ կարգավորման հռչակագիր է ստորագրվել

Երկօրյա բանակցությունների արդյունքում այսօր Աստանայում սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչները հռչակագիր են ստորագրել: Ինչպես նշել է սիրիական հակամարտության կարգավորման երկրորդ կոնֆերանսի մասնակիցներից մեկը, փաստաթուղթը «պացիհիստական» (հակապատերազմական) բնույթ ունի, հաղորդում է Интерфакс-ը:



Syrian Christians for Democracy և Pluralist Group շարժումների ներկայացուցիչ Բասսամ Բիտարը երկօրյա բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում հայտարարել է, որ հռչակագիրը ստորագրել է 37 մասնակիցներից 29-ը: Նա նաև հավելել է, որ Աստանայում տեղի կունենա այս բանակցությունների երրորդ ռաունդը: 



Բիտարի խոսքով՝ որոշում է կայացվել ստեղծել Կոմիտե՝ քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիս այցելելու համար: «Քրդերը կռվում են «Իսլամական պետության» դեմ, նրանց հաջողվել է այդ տարածքը ազատել ահաբեկիչներից և քաղաքացիական ադմինիստրացիա ձևավորել»,- ասել է սիրիացի ընդդիմադիր գործիչը: