Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում անակնկալներ են սպասվում

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում անակնկալներ են սպասվում

«Հանրության ակտիվ հատվածը եկավ և ասեց, որ ինքը պատրաստ է առաջնորդելու այս շարժումը, պատրաստ է մինչև վերջ պայքարելու և թույլ չտալու, որ անցկակնեն այս փոփոխությունները: Չնայած անձրևային եղանակին, չնայած լրատվական բլոկադային, 3000-ից ավել մարդ էր մասնակցում հանրահավաքին ու երթին, ինչը շատ խոստումնալից թիվ է հանրաքվեից ամիսներ առաջ»,- Hraparak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Նախաձեռնության անդամնները նոր թափով պատրաստվում են հոկտեմբերի 5-ին սպասվող ակցիային: Դավիթի խոսքով՝ իրենք օպերայից երթով շարժվելու են Բաղրամյան՝ Ազգային Ժողով, որտեղ տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը:



«Մենք ցույց ենք տալու, որ հասարակությունը համաձայն չէ ԱԺ քվեարոկության հետ, այդ ողջ ընթացքում այնտեղ ենք լինելու և բոլորին հնարավորություն ենք տալու ելույթ ունենալու, ոչի դիրքորոշումը ներկայացնել»,-ասաց նա: