Աֆղանստանում ռմբակոծված հոսպիտալի զոհերի թիվը հասել է 22-ի

Աֆղանստանում ռմբակոծված հոսպիտալի զոհերի թիվը հասել է 22-ի

Ամերիկյան ՌՕՈւ կողմից Աֆղանստանի Քունդուզ քաղաքում ավիահարվածների ենթարկված հոսպիտալի զոհերի թվը հասել է 22-ի, իր մկրոբլոգում տեղեկացնում է «Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունը:



«Զոհվել է 12 բժիշկ և 10 հիվանդ»,- ասվում է հաղորդագրությունում:



Հիշեցնենք, որ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հոսպիտալը ավիահարձակման էր ենթարկվել՝ մինչ այժմ շրջանառվող վարկածի համաձայն՝ ԱՄՆ ՌՕՈւ կողմից: 



Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել ռմբակոծության զոհվածների ընտանիքներին և տուժածներին, միևնույն ժամանակ նշել, որ մինչև հետաքննության ավարտը պետք է զերծ մնալ վերջնական հետևություններ անելուց: