Նունե Եսայանն ու Սիբիլը մեծ համերգ կտան Նյու Ջերսիում

Նունե Եսայանն ու Սիբիլը մեծ համերգ կտան Նյու Ջերսիում

ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանն ու պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ պատրաստվում են մեծ համերգ տալ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։

Ինչպես նշում է armenianweekly.com կայքը, համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին` նահանգի ամենահեղինակավոր արվեստի կենտրոններից մեկում` Bergen Performing Arts Center-ում:

Աղբյուրը մանրամասնում է, որ բացի անվանի երգչուհիներից՝ համերգին մասնակցելու են Նյու Ջերսիի «Նաիրի» պարային համույթն ու «Արեգակ» երգչախումբը։