Սիրիայում ԱՄՆ-ը կշարունակի վարել իր քաղաքականությունը. Ջոն Քերրի

Սիրիայում ԱՄՆ-ը կշարունակի վարել իր քաղաքականությունը. Ջոն Քերրի

Սիրիայում Ռուսաստանի օպերացիան ճնշում է «Իսլամական պետություն» խմբավորման վրա, սակայն ԱՄՆ-ը մտադիր չէ հրաժարվել իր քաղաքականությունից` ուղղված այդ երկրում կառավարության փոփոխությանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:



«Սիրիայում մենք «ԻՊ»-ի վրա ճնշումը մեծացնելու շանս ենք տեսնում մի քանի ուղղություններով, հատկապես, եթե Ռուսաստանը կատարի իր կրկնակի օգնություն ցուցաբերելու խոստումը»,- նշել է նա:



Նա կրկնել է ԱՄՆ նախկին դիրքորոշումը, համաձայն որի` Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելը «անհաջողության է դատապարտված»: Քերին նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը «կարողացել է Ռուսասանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, և հակամարտությունների պատմության մեջ առաջին անգամ կարողացել դուրս բերել Սիրիայից ամբողջ քիմիական զինամթերքը»: