Ռուսաստանը և Իրանը պետք է ընտրեն Ասադի և լեգիտիմ իշխանության միջև. Օբամա

Ռուսաստանը և Իրանը պետք է ընտրեն Ասադի և լեգիտիմ իշխանության միջև. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն, թե արդյոք իրենց ցանկանում են սատարել Բաշար Ասադի վարչակարգի՞ն, թե՝ «պահպանել սիրիական պետությունը», եթե այն օրինական լինի: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Associated Press»-ին:



Օբամայի խոսքերով, Սիրիայում քաղաքացիական պատերազմը չի դադարի, եթե Ասադը մնա իշխանության գլխին, քանի որ նա «չի կարող վերադարձնել լեգիտիմությունը»:
Ամերիկյան ղեկավարի կարծիքով, վերջին դիվանագիտական ջանքերի նպատակը եղել է այնպիսի տարածության ստեղծումը, որը կարող էր դառնալ հենակետ և կհանգեցներ քաղաքական փոփոխությունների:



Օբամայի ելույթի տեսանյութը՝ http://www.gazeta.ru/politics/news/