ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը կես դրույքով բժիշկ է աշխատում

ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը կես դրույքով բժիշկ է աշխատում


ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը կես դրույքով բժիշկ է աշխատում: Օգնում է շատ պատգամավորների, հարկ եղած դեպքում դեղատոմս գրում: Զարուհի Փոստանջյանին, օրինակ, խորհուրդ է տալիս, որ դեղերը ժամանակին խմի.



«Գիտեք, ես չեմ ցանկանում կոպիտ գնահատականներ հնչեցնել, սակայն այս դեպքում որոշ մարդկանց խորհուրդ եմ տալիս քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն ժամանակին խմել իրենց դեղերը »/Արմենպրես/:



Զարուհին, ինչպես գիտենք, Ազգային ժողովում ասել էր, որ «ժողովուրդը պետք է դև դառնա և կուլ տա գործող իշխանություններին»:



Կարծում եմ, որ ՀՀԿ բժիշկը երևի չի զլանա իր հանրապետական ընկերներին Ազգային ժողովի նիստը սկսելուց առաջ հարցնել՝ իսկ դուք խմե՞լ եք ձեր դեղերը…



Հասմիկ Բաբաջանյան