ԵՄ-ում մտադիր են միասնական hետախուզական գործակալություն ստեղծել

ԵՄ-ում մտադիր են միասնական hետախուզական գործակալություն ստեղծել

ԵՄ միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը ներքին գործերի և արդարադատության նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտակարգ նիստին իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչությունները ստիպում են մտածել հետո ժամանակն է եկել ԵՄ hետախուզական գործակալություն ստեղծելու գաղափարի շուրջ։ Այս մասին հաղորդում է TASS-ը:



«Միգրացիոն ճգնաժամի մեկնարկին մենք առաջարկել ենք ստեղծել ԵՄ հակաահաբեկչական կենտրոն, սակայն այսօր եկել է ԵՄ լիարժեք Հետախուզական գործակալության ստեղծման ժամանակը»,- նշել է եվրահանձնակատարը։