Վթար Դիլիջանի ոլորաններում. մեքենան սահել է ձորը

Վթար Դիլիջանի ոլորաններում. մեքենան սահել է ձորը

Նոյեմբերի 20-ին` ժամը 19:22-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում՝ (4-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և սահել ձորը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի К167 ЕХ 777 рус. պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ 1989թ. ծնված Ռ. Խ.-ն տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:



Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: