Ոստիկանության պաշտոնյան արտագաղթում է ԱՄՆ

Ոստիկանության պաշտոնյան արտագաղթում է ԱՄՆ

«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով այլևս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից։ «ՀԺ»– ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել և օրերս մեկնել Է Ամերկայի Միացյալ Նահանգներ։



Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել Էր ընդամենը 2 շաբաթ առաջ նոյեմբերի 3-ին և ուղարկել Էր կադրերի ռեզերվ։ Կադրային սույն փոփոխությունը անհասկանալի Էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել Է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը։ Նա առանձնակի աչքի Էր ընկել և 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն Էր, և դրանից հետո հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում։ Վերջին անգամ նա աչքի Էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում ԷլԷներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ։ Փաստորեն, անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր և իր նմանների ապականած Հայաստանը»: