«Նոր Հայաստանի» հերթական հանրահավաք- երթն ավարտվեց (լուսանկարներ)

«Նոր Հայաստանի» հերթական հանրահավաք- երթն ավարտվեց (լուսանկարներ)

«Նոր Հայաստան» շարժման երթն ավարտվեց Ազատության հրապարակում: Երթից հետո Ժիրայր Սեֆիլյանը, շարժման հզոր և արդեն հաղթանակած լինելու մասին մի քանի հայտարարություններից հետո անդրադարձավ վրանների խնդրին և հայտարարեց, որ եթե շարունակեն խոչընդոտել ճամբարի ստեղծմանը, իրենք կստիպեն, որ բարձրաստիճան ոստիկաններն իրենց ձեռքով վրաններ տեղադրեն:



Նշենք, որ երթի ժամանակ մասնակիցները մոտեցել էին նաև ոստիկաններով շրջապատված ԿԸՀ շենքին, որտեղ մի քանի ելույթներ ունենալուց հետո շարժվել էին դեպի Ազատության հրապարակ:



Ազատության հրապարակում այս պահին համեմատաբար փոքրաթիվ մարդիկ են, հնչում է երաժշտություն: