Պետք է աշխատենք այնքան, մինչև այս իշխանությունները Հայաստանից հեռանան

Պետք է աշխատենք այնքան, մինչև այս իշխանությունները Հայաստանից հեռանան

«Չենք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ իրենք իրավական պայքար են տանելու: Վերջինս, ինչպես Արամ Մանուկյանը, բոլորից շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր վճռական մասնակցություն են ունեցել քվեարկությանը:



«Մենք՝ որպես քաղաքացիական նախաձեռնություն, ապացուցեցինք, որ հնարավոր է միասնական ճակատ կազմել բոլոր ընդդիմադիրների հետ, հնարավոր է միասնական ճակատ կազմել բոլոր քաղաքական նախաձեռնությունների մեջ, հնարավոր է մեր ժողովորդին համոզել, այնպես անել, որ ժողովուրդը իրական քաղաքական պրոցեսների մեջ համոզված լինի և գնա քվեարկի: Սա մի գործընթաց էր, որից պետք է լուրջ դասեր քաղենք մեր հետագա պայքարի համար: Մենք հետագայում ևս պետք է միասնական աշխատել այնքան, մինչև այս իշխանությունները Հայաստանից հեռանան, մինչև մի օր ժողովուրդն ընտրությունների միջոցով տոնի հաղթանակը: Կտանենք նաև իրավական պայքար, մի բան եմ ցանկանում ասել՝ շնորհակալություն վճռական մասնակցության համար».- ասաց Արշակ Մուսախանյանը: