Էշթոն Քարթերը ժամանել է Աֆղանստան

Էշթոն Քարթերը ժամանել է Աֆղանստան

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նախապես չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նա կհանդիպի այդ երկրում ամերիկյան ուժերի հրամանատարության և Աֆղանստանի պաշտոնատար անձանց հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ մինչ այդ Քարթերը այցելել էր Թուրքիա,որտեղից էլ՝ Իրաք: