Ադրբեջանը պետք է մտածի ավելի շատ խավիար ուտեցնելու մասին. Կիրո Մանոյան

Ադրբեջանը պետք է մտածի ավելի շատ խավիար ուտեցնելու մասին. Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ասուլիսը վերաբերում էր երեկ ԵԽԽՎ-ում քննարկված հակահայկական երկու բանաձեւերին:
Կիրո Մանոյանը հատուկ ուշադրություն դարձրեց, որ Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակները դեմ են քվեարկել Հայաստանին, մինչդեռ Մոլդովան կտրուկ դեմ չի քվեարկել: Նրա կարծիքով՝ եթե Վրաստանի ու Ուկրաինայի պատվիրակներն էլ ուզեին, դեմ չէին քվեարկի Հայաստանին:



Նրան տարակուսանք է պատճառում այն փաստը, որ հայազգի պատգամավորը կողմ էր քվեարկել ադրբեջանամետ բանաձեւին: Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը մտածելու բան ունի եւ պետք է մտածի ԵԽԽՎ պատվիրակներին ավելի շատ խավիար ուտեցնելու մասին: Hraparak.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյոք դա միայն խավիարային դիվանագիտութամբ է պայմանավորված եւ արդյոք ԵԽԽՎ-ում տեղյակ չեն Հայաստանում ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցող կեղծիքների, մարդու իրավունքների ոտնահարման մասին: Կիրո Մանոյանն ասաց, որ խավիարային դիվանագիտությունը մասամբ է դեր խաղում, իսկ ինչ վերաբերում է կեղծիքներին ու խախտումներին, ապա Ադրբեջանի հետ համեմատած մեր վիճակը փայլուն է:



Նա կարծիք հայտնեց, որ ԵԺԿ անդամ իշխող ՀՀԿ-ն, նաեւ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» պետք է անընդհատ աշխատանքներ իրականցնեն նրանց հետ: Իսկ ԵԽԽՎ-ում ներկայացված լիբերալների հետ պետք է աշխատի ՀԱԿ-ը: Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ ԵԺԿ-ն ցեղասպանության հարցով ունի բանաձեւ, մինչդեռ Արցախի հարցով բանաձեւ չունի: