Երեք խնձոր ընկավ. Այվազյանի համար հեքիաթը վերջացա՞վ

Երեք խնձոր ընկավ. Այվազյանի համար հեքիաթը վերջացա՞վ

Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանը դիմել է Սերժ Սարգսյանին եւ խնդրել, որ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փոխարինվի Ձեզնով, նա չի համաձայնել, ասել է` պորտֆելը համագործակցության շրջանակներում տրվելու է ՀՅԴ ներկայացուցչին, հարցրինք Վարդան Այվազյանին: «Երկնքից ընկավ 3 խնձոր. մեկը` ասողին, մեկը` լսողին, մի հատն էլ` հարց տվողին»: Ասել են` նախկին նախարարներին վերադարձ չկա, նոր սերունդ պետք է գա. Դուք «հին» եք, փաստորեն: «Երկնքից 3 խնձոր ընկավ. մեկը՝ հներին, մեկը՝ նորերին, մեկն էլ` հարց տվողին»: Ուզում եք ասել` կապ չունի՞, դառնալու եք նախարա՞ր: «Ես արդեն Վարդան Այվազյան դարձե-պրծել եմ. ինձ էլ ոչ մի բան պետք չէ»: Նեղացած եք աչքիս: «Ումի՞ց»: Կյանքից, ճակատագրից: «Հա, չե՞ս տեսնում վիդս, օրական կոլոտանում եմ»: