ԱԺ արտահերթ նիստ է սպասվում

ԱԺ արտահերթ նիստ է սպասվում

Չնայած մինչ երեկ հանրապետականներն անտեղյակ էին ԱԺ-ում սպասվող արտահերթ նիստի մասին, սակայն կառավարությունից վստահեցնում էին, որ եկող շաբաթվա մեջ արտահերթ են հրավիրելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները հաստատելու համար, մասնավորապես, ՏԿԱԻՆ-ը դարձյալ տրոհելու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների, որպեսզի վերջինը հանձնվի ՀՅԴ-ին (Դավիթ Լոքյանին)՝ առաջիկայում ձեւավորվելիք կոալիցիայի շրջանակներում: Մեր տեղեկություններով, եկող շաբաթ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ միայն Գործադիր մարմնի, այլ նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրել, որից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի կոալիցիայի մասին: