ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չբե՞ր են

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չբե՞ր են

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից ի՞նչ պտուղներ եք ակնկալում, ի՞նչ եք քաղելու դրանից՝ որպես նաև ՀՀ քաղաքացի։ 



Այս հարցը հնչեցրեց այսօր Hraparak.am-ը Ազգային ժողովի ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին։ Նույնատիպ հարցին, հիշեցնենք, իշխանական ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ խակ-խակ պետք չէ քաղել պտուղները։



«Ուրեմն, եթե սերունդ ծնվեր էդ ամուսնությունից, ուրեմն առաջին ամուսնությունից պետք է ծնվեր, հիմա դժվար, արդեն երկուսն էլ ծերացած են, բան չի ստացվի»,-ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը։



Չբե՞ր են։



«Դե, հիմա, անցած լինի, չգիտեմ․․․»-ասաց պարոն Մանուկյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ