Պտտվիր, պտտվիր, կարուսել...

Պտտվիր, պտտվիր, կարուսել...

Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով կատարվեց երկար սպասված տարանջատումը՝ ֆինանսների նախարարությունն առանձնացվեց Պետական եկամուտների կոմիտեից: Կառավարությունում խոսում էին, որ Գագիկ Խաչատրյանը շարունակելու է մնալ ֆինանսների նախարար, իսկ ՊԵԿ-ում կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը, որը ներգրավված էր սահմանադրական փոփոխությունների «այո»-ի շտաբում։ Ի թիվս այլոց, նա եւս շտաբի պետի տեղակալներից էր, նույն կարգավիճակն ուներ նաեւ Լեւոն Յոլյանը, որը նախօրեին նշանակվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:
Ի դեպ, ժամանակին հենց այս կառուցվածքն էր գործում։ Թե ինչ իմաստ ունի միավորել-անջատելու այս կարուսելը, միայն իրենք կիմանան։