Արդյոք, ի վիճակի կլինի՞

Արդյոք, ի վիճակի կլինի՞

Վերահսկիչ պալատի, Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի՝ տարբեր պաշտոններում նշանակվելու մասին լուրերը վաղուց էին շրջանառվում։ Տպավորություն էր, թե Սերժ Սարգսյանին մերձ ՀՀԿ-ականի համար տեւական ժամանակ է՝ տեղ են փնտրում, չեն գտնում։ Վերջապես գտնվեց այդ «տեղը»։ Կարելի է ասել, գործադիր իշխանության ամենաբարդ ու ամենապատասխանատու պաշտոններից մեկը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը։ Բայց ոչ նրան նշանակողը, ոչ էլ հանրությունն առանձնապես չմտահոգվեց՝ արդյոք նա ի վիճակի՞ է զբաղեցնել այդ պաշտոնը, արդարացնել իրեն։ Նախօրեին Հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ նա իր առաջին ելույթն ունեցավ։ Հավանաբար, ապարատը տեքստը կազմել էր, տվել ձեռքը, որ կարդա։ Եվ կարդում էր՝ թղթից հայացքը չկտրելով, իսկ ապարների անուններն այնպիսի դժվարությամբ էր արտաբերում, ինչպես թոթովախոս մանկիկը կարտաբերեր բարձրտեխնոլոգիական տերմինները։