Փոքրիկը պատուհանից մորը հետևելիս է եղել. նոր մանրամասներ

Փոքրիկը պատուհանից մորը հետևելիս է եղել. նոր մանրամասներ

Hraparak.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որն ավարտվել է փոքրիկ աղջկա մահով: Մեզ պատմեցին, որ 3-ամյա փոքրիկը պատուհանից հետևել է մորը, ով իջել է տանից: Երեխան հավասարակշռությունը կորցրել է և ընկել: Միաժամանակ տեղեկանում ենք, որ փոքրիկը տան միակ երեխան չէ:



Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, փոքրիկին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի 7-րդ հարկից: