Երբ հոգս է դառնում «Մեռելոցը»

Երբ հոգս է դառնում «Մեռելոցը»

Հայ Առաքելական եկեղեցին, հավանաբար, տեղյակ է, որ հայերն իրենց հանգուցյալների շիրիմներին դատարկ ձեռքով չեն գնում: Ծաղիկ են տանում, առավել «ջիգյարոտները» նաև օղի ու խաշլամա են տանում, թողնում գերեզմանի անկյունում դրված սեղանիկի վրա, որ աղքատները մի-մի բաժակ խմեն ու ողորմի տան անցավորներին: Ավելի շատ, իհարկե, ծաղիկներ են տանում:



Մեր եկեղեցին տաղավար տոներից հետո մեռելոց է հայտարարել և հորդորում է այդ օրերին այցելել գերեզմաններ: Հավատացյալները գնում են: Բայց ծաղկավաճառներն էլ քնած չեն և շատ լավ գիտեն մեռելոցի օրերը: Այդ օրերին ծաղիկների գները կտրուկ հասնում են մարտիության գներին: Ասել է, թե ծաղկավաճառներն ամեն ինչ անում են, որ մեռելոցի օրերին մարդիկ չգնան գերեզմաններ կամ էլ գնան մի կերպ, չուզենալով, գրպանի մի քանի գրոշը հացի համար պահած:



Եկեղեցին ի՞նչ է մտածում այս մասին:



Էդիկ Անդրեասյան