Նախագահ ջան, հըբը ըդիկ էղավ կրել

Նախագահ ջան, հըբը ըդիկ էղավ կրել

Կսեյի չէ՞, օր էս իշխանությունները չբըդի թողնեն, օր մե օրմ, գլխներս կախ, մեզի հմար հանգիստ ապրենք։ Հմի էլ առավոտից իրիկուն դրել ու նոր Ընտրական օրենսգրքը կքննարկնեն, ցույց տալու հմար, թե լուրջ գործ կենեն։ Ճիշտն ըսած, էս ընդդիմության վրա էլ կզարմանամ։ Երեսը դեմ է էրել ու կպնդե, օր իշխանությունները ընտրություններից հետո, հրապարակեն ընտրություններին մասնակցած ու ընտրողների կողմից ստորագրված ընտրական ցուցակնները։ Խելռե՞լ եք, հըբը ըդիկ էղա՞վ։ Դուք էղնեք, կհրապարակե՞ք էն ցուցակները, որտեղ օր կա երկրից բացակայող՝ 870 000 ընտրող, որոնց քվեներով, էս էլ քանի տարի է իշխանությունները «կվերընտրվեն»։



Կարողա՞ գիտեք, Մուկուչյանը, ֆոկուզնիկ Հմայակ Հակոբյանն է, կամ էլ նկարիչ Մարտիրոս Սարյանը, օր առանց էդ ցուցակներում էղած, բայց երկրից բացակայող ընտրողների, ընտրությունների ժամանակ կռնանա ըդպեսի «հանճարեղ գործեր» նկարե։ Ինքը սովորական կապիռովչիկ է, և կախված պատվիրատուի ճաշակից ու ջեբի պարունակությունից, ինչ ուզեն, էն էլ կթխե։



Տնաշեննե՛ր, չե՞ք տեսնի, իշխանությունները ինչխ ցնցումների մեջ կընկնեն, երբ, օր կլսեն ընտրացուցակների մասին որևէ խոսք։ Բանը ընոր է հասել, օր պատրաստ են լուրջ դեմքով, անենահիմար բացատրությունները տան, թե ընչի չի կարելի ընտրություններից հետո, ընտրացուցակները հրապարակել։ Նույնիսկ, էն Vunder Kind` Դավիթ Հարությունյանը կսե, եթե, էդ ցուցակները հրապարակվեն, կպատկերացնե՞ք ինչ կէնեն ղեկավարները իրենց ենթականերին, եթե տեսնեն, օր ըդոնք ընտրությանը չեն մասնակցել․․․ ա՛յ բալամ, իսկ դու գիտե՞ս, թե օրենքով ինչ կէնեն քու ըսած ղեկավարներին, եթե իրենք փորձեն ընտրությունների ժամանակ ազդեն աշխատողների վրա․․․ եթե, չիտե՞ս, Շմայսին հարցրու, ինքը հանգամանալից, մատչելի լեզվով կբացատրե․․․ օրենքները խո գժի կանխավարկածով չեն գրե՞։ Վայտեմ են կարծիքին եք, թե հիմնարկների ղեկավարների սիրտները ձեզի հմար կպատռե՞․․․ էդ մարդկանց կստիպեք ցուցակներ բերեն, իրանք էլ վրեները շուն հաչեցնել չտալու հմար, կգրեն, ձեզի կուտան։



Ձեր սոսկեքից չզրկվելու հմար, ախր ընպիսի անհեթեթություններ կսեք, օր մարդ կմնա շշմած, ի՞նչխ կռնաք հանուն մի փոր հացի, ըդքան իջնեք։ Դավիթ ջան, կվախենաս միլիոնավոր դոլարների արժողության հացի և հրուշակեղենի արտադրամասերդ, սրճարաններդ ու համատիրություններդ կորցնե՞ս։ Աստված սիրես, պետք չի ըդքան լուրջ դեմքով ու մանկական ժպիտով, փորձես ապացուցել, օր ցուցակների հրապարակումը կխախտի ընտրության գաղտնիությունը, կոտնահարի ընտրության մասնակիցների իրավունքները, և կհակասի սահմանադրական դատարանի որոշմանը։ Երբ օր ըդպես բաներ կսեն՝ Շարմազանովն ու Բաղդասարյան Վահրամը, մարդ ուշադրություն չի դարձնե, բայց երբ օր ըդպես բան կսե Հայաստանի հայտնի հրաշամանուկն ու նախքին արդարադատության նախարարը, պարզ կդառնա, թե ընչի է սաղ աշխարհը կլոր, մերը ըսպես ծուռ։ Տղա ջան, գաղտնի կռնա էղնի ընտրությունը, և ոչ թե ընտրողը։ Օղորմի հորդ, հացի ղաթեր վրեդ խնդցնել մի տուր․․․ աշխարհում չկա որևէ երկիր, ուրտեղ օր, գաղտնի էղնեն ընտրություններին մասնակցող ընտրողները։ Մարդկությունը, ընտրությունների գաղտնիությունից բացի, հըլը նոր բան չի հնարել։ Էդ, օր կսես, թե մարդ կա, օր չի ուզենա, օր ընտրություններից հետո իմանան, օր ինքը գնացել է ընտրության, լուրջ կսե՞ս,թե հանաք կէնե՞ս․․․ Այսիքն, ըստ քեզի, մարդու ընտրությունների մասնակցած էղնելը կէրևա մենակ ստորագրված ցուցակները հրապապակելու՞ց․․․էն, օր էդ մարդուն ընտրական տեղամասում կտեսնեն հանձնաժողովի՝ 9 անդամները, մե՝ 20 վստահված անձիք ու ըդքան էլ դիտորդներ, ընտրական տեղամասում էդ պահին միաժամանակյա գտնվող առնվազն մե՝ 15 ընտրաղներ, 10-ից 20 լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ըդքանը հե՞չ, ցուցակների հրապապակելը մե՞ջ․․․Էդ, օր ընտրությանը մասնակցած մարդու անձնագրում շտամպ կդնեն, էդ էլ հե՞չ․․․Հըբը կսես կողմ ես, օր տեղամասերում տեսախցիկներ դնե՞ն․․․Դու գիտես, օր ձեր կողմնակիցները յալվար են, օր իրենց ղեկավարները ոչ միայն իմանան, այլ նաև, տեսնեն, օր իրանք գնացել են ընտրության, ու ապացուցելու հմար, պատրաստ են, ոչ միայն մատները թանաքոտեն, այլ, նույնիսկ կտրեն․․․ ա՜յ, ուրիշ է ձեզի դեմ քվեարկողների գործը․․․ ըդոնց հմար դարտ մի էրեք, իրանց հեչ տանձին էլ չէ, թե դուք իրենց մասին ինչ կմտածեք․․․

Ինչ կմնա սահմանադրական դատարանի որոշմանը, ըսեմ, եթե դու լուրջ կընդունես, օր մենք ունենք սահմանադրական դատարան ու իրա որոշումները պարտադիր են կատարման հմար, շատ կզարմանամ, թե դուք, երբ, օր 2004թ․-ին էլի իշխանություն էիք, հըբը ընչի՞ չկատարեցիք սահմանադրական դատարանի որոշումը և հանրաքվե չանցկացրեցիք, 2003թ․նախագահական ընտրությունների վիճարկելի արդյունքների վերաբերյալ։ Նախագահ ջան, հըբը կսեն, թե շախմատ լա՜վ կխաղա՞ս․․․ Լավ շախմատ խաղցողը, իրա թագուհին հանած էլ կռնա մրցակցին կրե, բայց դու հակառակը կէնես, կուզես հենց խաղի սկզբից, ջեբդ նաղդ՝ 870 000 ձեն դրած, ըսել է, թե մրցակցիդ հա՛մ թագուհին, հա՛մ էրկու նավակները, ձիերն ու փղերը հանած, կրե՞ս․․․ հըբը ըդիկ էղավ կրե՞լ․․․

Ստեփան Սարուխանով