Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ բանավեճից

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է ՀՅԴ Բյուրոյի անդամի հետ բանավեճից

Այսօր France24 հեռուստաընկերությունը չեղյալ է հայտարարել Փարիզի ժամանակով ժամը 19:10- 19-30-ի սահմաններում նախատեսված ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի և Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովի բանավեճը: Պատճառը Ադրբեջանի դեսպանի հրաժարվելն է: Այդ կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը համապատասխան հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև.



ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԸ ՄԵՐԺԷ ԲԱՆԱՎԷՃԻ ՄԱՍՆԱԿՑԻԼ



France24 պատկերասփիւռի կայանը ինծի տեղեկացուց, թէ Ազրպէյճանի դեսպանը կը մերժէ մասնակցիլ այսօրուան (Հինգշաբթի, 7 Ապրիլի երեկոյեան ժամը 7։10Է 7։30 (Ֆրանսայի ժամով) բանավէճին։ Այսմ վերաբերմունքով ան ցոյց կու տայ իր մտային անպատրաստուածութիւնը։ Մերժելով այս բանավէճի մասնակցութիւնը, ազերի դեսպանը ցոյց կու տայ, որ ինք կը վախնայ ժողովրդավար կարգերով բանավէճի մասնակցելէ։ Ես, մեծապէս կը դատապարտեմ այս վախկոտ քաղաքականութիւնը, այն միջոցին, երբ Ազրպէյճանի բանակը կը շարունակէ խախտել զինադուլը, որ յայտարարուած էր Երեքշաբթի, 5 Ապրիլին։



Յստակ է, որ այս բանավէճը մաս չի կազմեր Ազրպէյճանի մշակոյթին։



Ժամանակն է ամրապնդել մեր զօրահաւաքները, զօրահաւաքներ, որոնք տեղի պիտի ունենա Փարիզի, Լիոնի, Մարսէյլի, Նիսիմէջ եւ ամէնուրեք։



Շնորհակալութիւն այս ընթացքին մեզի զօրակցողներուն»