ՍԴՀԿ-ն չեղյալ է համարել մայիսմեկյան հանրահավաքը
![ՍԴՀԿ-ն չեղյալ է համարել մայիսմեկյան հանրահավաքը](https://hraparak.am/uploads/images/488de7981951668ac44f0bca7a0210d9.jpg)
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշում է կայացրել հետաձգել մայիսի 1-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին տեղեկացրին ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանից:
ՍԴՀԿ հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի գործընկերներ, հայտնում ենք Ձեզ, որ մայիսի մեկին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հրավիրած հանրահավաքը, հաշվի առնելով քառօրյա պատերազմը, հետաձգվում է: Մայիսի մեկի կազմակերպչական նախատեսված բոլոր ծախսերն ուղղվել են Արցախի պաշտպանության բանակին և Հնչակյան կամավորական ջոկատներին որպես օգնություն: ՍԴՀԿ-ի կողմից ծրագրվող հրապարակային միջոցառումների մասին կտեղեկացնենք հավելյալ»:
Կարծիքներ